Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միհրանը ժամանեց

Փետրվար 05,2010 00:00

\"\"Երեկ գիշեր երկու պարողների հետ Երեւան է ժամանել Միհրանը, տեղեկացնում է Bravo.am-ը: Հիշեցնենք, որ  Էմմին եւ Միհրանը դուետով մասնակցելու են փետրվարի 14-ին կայանալիք «Եվրատեսիլ-2010»-ի հայաստանյան նախընտրական փուլին եւ հաղթելու դեպքում մեր երկիրը կներկայացնեն Օսլոյում: «Երկու ամիս է՝ ԱՄՆ-ում աշխատում էինք, ժամանակն էր գալ այստեղ  ու ցույց տալ մեր արածը: Շատ ուրախ ենք, որ Երեւանում ենք, մարդիկ էլ կտեսնեն՝ ինչ ենք պատրաստել: Այս վերջին երեք օրը չեմ էլ քնել, ամեն օր աշխատում էի, որ հասցնեի»,-  Bravo.am-ին ասել է Միհրանը, նաեւ խոստովանել, որ Էմմիի՝ Հայաստան վերադառնալուց հետո իր  գործն էլ ավելի է դժվարացել. «Երգերը գրել- վերջացրել էինք, հիմա էլ պետք է մտածեինք` շոուն ինչպես բեմադրել, PR-ի մասը… որոշում էինք, որ երգերը պետք է միքս անենք: Շատ գործ կա անելու»:
Դուետի հետ հանդես են գալու չորս պրոֆեսիոնալ պարողներ, ովքեր ելույթ են ունեցել Մադոննայի, Մայքլ Ջեքսոնի, Բրիթնի Սփիրսի, Ռիքի Մարտինի եւ ուրիշների հետ: Միհրանի հետ Երեւան են ժամանել պարողներից  Ջեյսոն Յանգը, ով իտալացու եւ աֆրոամերիկացու խառնուրդ է: Նա վերջին հինգ տարիներին Միհրանի հետ պարել է Մադոննայի բոլոր համերգների ժամանակ: Երեւանում է նաեւ պարուհի Վելարի Ֆոլը. նա եւս  Մադոննայի հետ է պարել:  Պարողներից Սոֆիան եւս Երեւան է ժամանելու, Քիլլն էլ շուտով կմիանա դուետին, իսկ մինչ այդ՝ Չինաստանում համերգների է:
Միհրանը խոստանում է Էմմիի հետ պարային լավ երգ  ներկայացնել. «Կարծում եմ` մեր երգն այս տարի «Եվրատեսիլում» կարող է առաջին տեղը գրավել: Եթե լուրջ տրամադրված չլինեի, չէի մասնակցի: Արել ենք ամեն ինչ, որ լավ լինի: Ու մեր ժողովրդի համար ուզում ենք «Եվրատեսիլը» Հայաստան բերել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել