Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴԱՆԱՅՈՒՄ ԱՄՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Փետրվար 05,2010 00:00

Փետրվարի լույս 3-ի գիշերը Թուրքիայի Ադանա քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ամերիկյան հյուպատոսության վրա: news.am-ի փոխանցմամբ, թուրքական iha.com.tr կայքէջը տեղեկացրել է, որ հարձակվողները ավտոմեքենայից կրակահերթ են բացել ԱՄՆ հյուպատոսության ուղղությամբ: Դեպքի վայրից հանցագործները դիմել են փախուստի, սակայն Ադանայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել 6 կասկածյալներին եւ առգրավել նրանց օգտագործած զենքերը: Պարզվել է, որ ձերբակալվածները ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման անդամներ են:
Հիշեցնենք, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի տարբեր նահանգներում իրականացված համաժամանակյա գործողությունների ընթացքում ձերբակալվել են «Ալ-Քաիդայի» անդամակցության մեջ կասկածվող մի քանի տասնյակ անձինք, որոնց մոտից հայտնաբերվել են քարտեզներ՝ նշագրված հավանական թիրախներով: Թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությանը հաջողվել է ձերբակալել նաեւ Թուրքիայում «Ալ-Քաիդայի» պատասխանատուին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել