Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՇՈՒՐՋ ՍԵՔՍՈՒԱԼ ՍԿԱՆԴԱԼ Է ԾԱԳԵԼ

Փետրվար 05,2010 00:00

\"\"Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումայի շուրջ սեքսուալ սկանդալ է ծագել: Երկրի ներսում իր անձնական կյանքի շուրջ դրսեւորված հետաքրքրության համար նա պարտական է աշխարհ եկած իր հերթական երեխային: Սկզբնական շրջանում Զուման չէր մեկնաբանում արտամուսնական կապի արդյունքում մի 39-ամյա կնոջից երեխա ունենալու մասին շշուկները, բայց, ի վերջո, ստիպված էր եղել խոստովանել դա:
BBC-ի մատուցմամբ, երկրի նախագահը ստիպված էր եղել պատմել իր արտամուսնական կապերի մասին, երբ դրանք դարձել էին քաղաքական գործիչների, ժողովրդի եւ ԶԼՄ-ների կողմից իրեն ուղղված քննադատության առանցքը:
Այսպես, ՀԱՀ-ի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Քեննետ Մեշոեն հայտարարել է, թե նախագահի վարքագիծը հակասում է ՄԻԱՎ վարակի կանխարգելման ոլորտում կառավարության քաղաքականությանը եւ Զումային խորհուրդ էր տվել «սեքսուալ կախվածության» դեմ բուժման կուրս անցնել:
67-ամյա Ջեյկոբ Զուման, որը միանգամայն օրինական կերպով ամուսնացած է երեք կանանց հետ եւ նշանված է մի չորրորդ հարսնացուի հետ, 19 երեխաների հայր է: Նախագահի՝ առայժմ վերջին, նորածին երեխայի մայրը Զումաների ընտանիքի մոտ բարեկամի՝ 2010թ.-ին ՀԱՀ-ում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման կազմակերպչական կոմիտեի նախագահի դուստրն է՝ Սոնոնո Խոզան, որի՝ երկրի նախագահի հետ համատեղ երեխան լույս աշխարհ է եկել 2009թ. հոկտեմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել