Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԴԱՏԱՐԿԵՆ ԻՐԵՆՑ ԳՐՊԱՆՆԵՐԸ

Փետրվար 05,2010 00:00

Բրիտանական համայնքների պալատի պատգամավորներին, որոնք սեփական կարիքները հոգալու համար պետական միջոցներ են մսխել, իսկ հետո դրանց փոխհատուցումը պետությունից էին պահանջել, կստիպեն պետբյուջե վերադարձնել ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգ: Բրիտանական խորհրդարանում հայտնաբերվել են պետության բյուջեին պարտապան՝ թվով 350 պատգամավորներ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ՝ փոխհատուցման համակարգում ծախսերի չարաշահման հետաքննությունը վարող անկախ հանձնաժողովի ղեկավար սըր Թոմաս Լեգգը սուր քննադատության է ենթարկել պատգամավորներին, որոնց թողտվությամբ զանգվածային օրինախախտումներ են տեղի ունեցել: Ավելի վաղ Լեգգը խորհրդարանի անդամներին հարյուրավոր նամակներ էր ուղարկել՝ պահանջելով փոխհատուցել այն գումարը, որոնք պատգամավորները ստացել են կեղծ անդորրագրեր ներկայացնելով կամ ծանրակշիռ բացատրություններ տալ իրենց ծախսերը հիմնավորելու համար: Մինչ օրս պետբյուջեից ստացած իրենց գումարը վերադարձրել է միայն 175 խորհրդարանական: Այն օրենսդիրները, որոնք ի վիճակի չեն լինի փոխհատուցել իրենց չպատճառաբանված ծախսերը, ստիպված կլինեն այդ գումարը վճարել իրենց աշխատավարձի հաշվին՝ անկախ իրենց կամքից եւ մեխանիկորեն: Ընդգծենք, որ բրիտանացի պատգամավորները պետբյուջեի փողերը ծախսել են շան պահածոներ գնելուց մինչեւ էլեկտրական լամպ փոխելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել