Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը հրաժարվել է Իրանի հետ փոխանակում անել

Փետրվար 05,2010 00:00

\"\"Վաշինգտոնը մերժել է Թեհրանի առաջարկությունը՝ ԱՄՆ-ի բանտերում գտնվող իրանցի դատապարտյալներին՝ Իրանի իշխանությունների կողմից ձերբակալված երեք ամերիկացի զբոսաշրջիկների հետ փոխանակելու մասին:
news.am-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ հավելելով, որ իրանական իշխանությունները պարտավոր են միակողմանի բաց թողնել Միացյալ Նահանգների քաղաքացիներին: Նա նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ը եւ Իրանը բանակցություններ չեն վարում, եւ զբոսաշրջիկները պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ մարդասիրությունից դրդված: Քլինթոնն անարդարացի է անվանել նրանց լրտեսության մեջ մեղադրելը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, հանդես գալով տեղական հեռուստաալիքով, հայտարարել էր, թե Իրանում քննության տակ գտնվող ամերիկյան քաղաքացիները կարող են փոխանակվել ԱՄՆ-ում գտնվող իրանցի դատապարտյալների հետ: Նա նշել էր, որ այդ կապակցությամբ բանակցություններ են վարվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել