Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աներեւույթ որոշում

Փետրվար 05,2010 00:00

\"\"«Առավոտն» առիթ է ունեցել անդրադառնալու «Այբ» կրթական հիմնադրամի հերթական նախաձեռնության՝ «Հայկական դպրոցի» ստեղծման ճանապարհին առաջացած խոչընդոտներին («Առավոտ», 28.11.09, «Երազանքների դպրոցն իրականություն կդառնա՞»): Խոսքն այն մասին է, որ կառավարությունն ավելի քան 1,5 տարի ձգձգում էր այդ դպրոցին ըստ էության հատկացված տարածքի իրավական կարգավիճակի լուծման հարցը: Սակայն երեկ «Այբ»-ից ստացանք ուրախալի լուրը. «Կառավարությունը այս տարվա իր առաջին նիստին որոշում է կայացրել՝ «Այբ» կրթական հիմնադրամին հատկացնել Երեւանում Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածքը՝ հիմնադրամի համար առանցքային նշանակություն ունեցող «Այբ կրթական հանգույց» ծրագրի իրականացման համար: Սա նշանակում է, որ մեր գործերն ու մտադրությունները, նպատակներն ու երազանքները, որոնք անցած տարիների ընթացքում պտտվում էին այդ առանցքի շուրջ, վերջապես կմեկտեղվեն 21-րդ դարի հայկական դպրոցի ծրագրում: Մենք կուտակել ենք անգնահատելի փորձ եւ հեղինակություն կրթության ոլորտում, երկիր ենք ներմուծել կրթական առաջադեմ տեխնոլոգիաներ, հաստատել ենք համագործակցություն աշխարհի մի շարք առաջավոր կրթական հաստատությունների հետ: «Այբ»-ը տիտանական աշխատանք է կատարել հայկական դպրոցի մոդելի ստեղծման ուղղությամբ՝ սկսած զանազան հետազոտություններից ու քննարկումներից մինչեւ հայեցակարգի մշակում: Եվ այսօր մենք արդեն ձեւավորում ենք մեր թիմը, մշակում ենք կրթական ծրագրեր, նախաձեռնում ճարտարապետանախագծային աշխատանքներ, որպեսզի մոտ ապագայում ընդունենք «Այբ» դպրոցի առաջին աշակերտներին»:
Նկատենք, սակայն, որ կառավարության պաշտոնական կայք-էջում այդպես էլ չգտանք այն որոշումը, որն այդպես ուրախացրել էր «Այբ»-ին: Կառավարության՝ այս տարի հունվարին ընդունած 48 որոշումների մեջ «Այբ»-ին առնչվող ոչինչ չկար: «Այբ»-ին առնչվող ոչինչ չկար նաեւ երեկվա՝ փետրվարի 4-ի նիստի օրակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել