Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկրորդը՝ Վաշինգտոնում

Փետրվար 05,2010 00:00

Policy Forum Armenia (PFA) կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն, այս տարվա փետրվարի 28-մարտի 2 հատվածում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կանցկացվի «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ» երկրորդ համաժողովը:
Հավաքի ժամանակ քննարկվելու են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հեռանկարների, հայության առջեւ ծառացած ներկա մարտահրավերների, ռազմավարական նոր մոտեցումների հետ կապված արդիական խնդիրներ:
Համաժողովին հրավիրված են մտավորականներ, գիտական, քաղաքական եւ հանրային գործիչներ:
Հիշեցնենք, որ Policy Forum Armenia-ն (PFA) անկախ, փորձագետների շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը նպատակ ունի տնտեսական, ազգային անվտանգության եւ այլ հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու միջոցով Հայաստանի շահերից բխող քաղաքականության մոդել ձեւավորել:
Ֆորումի անդամների մեջ կան ԱՄՆ-ի, Շվեդիայի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի, Հունգարիայի եւ այլ պետությունների ազգությամբ հայ քաղաքացիներ: Հայաստանից այս ֆորումի անդամ են լրագրող Էդիկ Բաղդասարյանն ու իրավունքի եւ կառավարման փորձագետ Մանե Բեգլարյանը:
Policy Forum Armenia կազմակերպության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 25-ին, Երեւանում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել