Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր դպրոց՝ Արծնի գյուղին

Փետրվար 05,2010 00:00

\"\"«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացանք, որ Հնդկաստանի կառավարության ֆինանսավորմամբ հիմնադրամը հիմնանորոգում է Լոռու մարզի Արծնի համայնքի 1962 թվականին կառուցված երկհարկանի դպրոցի աջ մասնաշենքը, որը լիարժեք կսպասարկի 49 աշակերտ ունեցող համայնքին: Փոխվել է տանիքը, տեղադրվել են դուռ-լուսամուտները, կառուցվել է կաթսայատունը: Շուտով կսկսվի մանրահատակի տեղադրումն ու ներքին հարդարումը:
Դպրոցի տնօրեն Մարիետա Առուստամյանի խոսքով՝ վաղուց արդեն վթարային վիճակում հայտնված դպրոցում ուսումնառությունը դարձել է թույլ եւ անհրապույր, իսկ նոր պայմաններում աշակերտներն արդեն հաճույքով կհաճախեն դպրոց: «Գյուղացին այսօր համայնքում տեսնում է շինարարություն, ինչը նրան հույս է ներշնչում, թեեւ գյուղում բազմաթիվ խնդիրներ մնում են չլուծված»,- հայտարարել է Արծնի համայնքի ղեկավար Խենկո Խաչանեսյանը:
Իսկ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրայն էլ ասել է, որ «Հնդկաստանն  Արծնիի համայնքի դպրոցի հիմնանորոգմանն օժանդակում է բարեկամ երկրներին ցուցաբերվող «Աջակցության ու զարգացման ծրագրի» շրջանակներում: Հայաստանի՝ երկրի զարգացմանն ուղղված ջանքերում, Հնդկաստանը պատրաստ է լինել Հայաստանի վստահելի գործընկերը: Մենք համոզված ենք, որ վերակառուցումից հետո դպրոցը կունենա ուսման համար բարենպաստ պայմաններ»:                                                                         

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել