Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Փետրվար 05,2010 00:00

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ, 2008 թ. ընթացքում արձանագրվել է վրաերթի 753 դեպք, որոնց հետեւանքով 136 մարդ մահացել է, 684-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2009 թ. ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից կազմվել է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման 675 576 արձանագրություն, որոնցից 3229-ը՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար, 44 691-ը՝ ամրագոտի չկապելու, 6876-ը՝ հետիոտնի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար։ ՃՈ պահպանվող տարածք բերման է ենթարկվել 15 197 տրանսպորտային միջոց, որից 6220-ը՝ Երեւան քաղաքում։ 2009 թվականին երթեւեկության մասնակիցների կողմից ոչ սթափ վիճակում գտնվելու հետեւանքով արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 52 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 13 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 78 մարդ: Նշված պատահարներից 4-ի դեպքում ոչ սթափ վիճակում է եղել հետիոտնը: 2008 թվականի համեմատությամբ այս պատահարները նվազել են 19-ով, զոհերի թիվը՝ 4-ով, իսկ մարմնական վնասվածքները՝ 66-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել