Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տեր կանգնեք ձեր խոստմանը»

Փետրվար 05,2010 00:00

Երեկ կառավարության շենքի մոտ կրկին ցույց էին անում Աջափնյակ համայնքի Շահումյանի նախկին կոլտնտեսության անդամները: Նրանք բողոքում էին, որ կառավարությունն իրենց զրկել է օրվա հացից եւ խլել իրենց պատկանող հողերը: Հիշեցնենք, որ երբ դեռեւս 1991-ին կոլտնտեսությունները լուծարվեցին, ՀՀ կառավարությունը շուրջ 400 ընտանիքի հետ վարձակալության պայմանագիր կնքեց: Վերջին 5 տարիներին Շահումյանի նախկին կոլտնտեսության անդամների հետ պայմանագրեր չեն կնքվել, քանի որ այդ տարածքը՝ 150 հա հողատարածքը, որտեղ տարիներ շարունակ մարդիկ ծիրան, խաղող են մշակել, վաճառվել է ինչ-որ մի ընկերության եւ, հետեւաբար, կոլտնտեսության նախկին անդամների ողջ աշխատանքը ջուրը լցվել: Ցուցարարները դժգոհում էին, որ վճարել եւ մինչ օրս էլ  վճարում են պետության կողմից սահմանված հողի, ջրի բոլոր հարկերն ու տուրքերը, ուստի այդքանից հետո իրենց հողերն օտարել՝ կառուցապատման նպատակների համար,  անարդարացի է: Նրանք մտադիր էին կառավարությունից գնալ քաղաքապետարան եւ այնտեղ շարունակել իրենց ցույցը, քանի որ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ընտրություններից առաջ իրենց խոստացել է վերադարձնել հողերը: Ցուցարարները նրանից պահանջելու էին տեր կանգնել խոստմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել