Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայփոստը» նաեւ «մաքսատուն» է

Փետրվար 05,2010 00:00

ՀՀ կառավարությունը երեկ լրացում է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում, ըստ որի՝ փոստային կապի ազգային օպերատորը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, կարող է մաքսային միջնորդական գործունեություն իրականացնել: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ որոշմամբ ակնկալվում է «Հայփոստ»  ՓԲԸ-ի մատուցվող ծառայությունների որակի բարձրացում, դրանց հասանելիության եւ մատչելիության ապահովում:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ասել է, որ մինչեւ հիմա ծանրոցներ ստացող քաղաքացիները ստիպված էին լինում մաքսազերծումը կատարել սեփական ուժերով, ինչը շատ ժամանակատար էր, իսկ «Հայփոստին» այս ծառայությունը թույլատրելը կհեշտացնի քաղաքացիների կողմից ծանրոցների ստացման գործընթացը, քանի որ մաքսազերծումը կիրականացվի տեղում։
2009 թվականին «Հայփոստը», վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ, տարին փակել է շահույթով՝ 1,2 մլրդ դրամ։ Անցած տարի ընկերությունը վերանորոգել է երեսուն բաժանմունք, եւս հիսունը նախատեսում է վերանորոգել այս տարի։
2006 թվականի նոյեմբերի 30-ից «Հայփոստը» հավատարմագրային կառավարման է հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ կապ ունեցող մի ընկերության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել