Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ

Փետրվար 05,2010 00:00

Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խումբը երեկ նիստ է գումարել, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցության եռամյա ծրագրի համաձայն` 2012 թվականի հունվարից Հայաստանում պետք է ներդրվի էլեկտրոնային կառավարման ամբողջական համակարգ: Աշխատանքային խումբը մինչեւ սեպտեմբեր պետք է մշակի Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգ:
«Էլեկտրոնային կառավարման համակարգը պետք է ո՛չ միայն ներառի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այլեւ պետք է հնարավորություն ստեղծվի, որ տնտեսվարող սուբյեկտները ուղիղ էլեկտրոնային փոստով կարողանան հաղորդակցվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ,- ասել է Ա. Բաղդասարյանը:- Սա վիթխարի ծավալի աշխատանք է ենթադրում, որը կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ավելորդ թղթատարության վերացմանը, բյուրոկրատական քաշքշուկների նվազեցմանը եւ հնարավորություն կտա տնտեսվարող սուբյեկտներին, պետական եւ համայնքային համակարգի աշխատակիցներին աշխատել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով»:
Հայեցակարգի մշակումն ու իրականացումը կզուգակցվի օրենսդրական դաշտի կարգավորմամբ, մասնավորապես` կմշակվեն եւ կառավարություն կներկայացվեն «Տվյալների շտեմարանների մասին» եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել