Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՂԱՑԱԾ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Փետրվար 05,2010 00:00

\"\"ԵԽԽՎ-ի նորընտիր եւ ազգությամբ թուրք նախագահին՝ Մեւլութ Չավուշօղլուին իր ծննդավայր Անթալիայում ծաղիկներով են դիմավորել։ Թուրքական «Haberalanya»-ին վկայակոչելով՝ «news.am»-ը տեղեկացրել է, թե Անթալիայի օդանավակայանում նրան դիմավորել են Անթալիայի նահանգապետը, Անթալիայի քաղաքապետը եւ տեղի մի շարք պաշտոնյաներ։
Չավուշօղլուն անդրադարձել է փետրվարի 2-ի Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքին, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարբած վիճակում ելույթ ունենալով՝ նաեւ վարչապետի կնոջ հասցեին էր հեգնական արտահայտություններ արել, ու ափսոսանք է հայտնել, որ հարազատ երկրի խորհրդարանում նման տհաճ միջադեպեր են լինում։ Չավուշօղլուն նշել է, որ արդեն 7 տարի է՝ աշխատում է ԵԽԽՎ-ում եւ ոչ մի լուրջ միջադեպ տեղի չի ունեցել այդ ընթացքում։
Ի դեպ, Մեւլութ Չավուշօղլուն բողոքել էր Թուրքիայի ընդդիմադիրներից՝ ասելով, որ նույնիսկ հայերը իրեն շնորհավորեցին, իսկ Թուրքիայի ընդդիմությունից ոչ մի շնորհավորանք չեղավ։
Հիշեցնենք, որ Չավուշօղլուն Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հիմնադիրներից մեկն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել