Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ-ԽՆԴՐԱՆՔԸ

Փետրվար 05,2010 00:00

Ամերիկայի հայկական եւ հրեական համայնքների առաջնորդները ինտերնետային խնդրագրով դիմել են մարդկանց՝ ստորագրել նամակ, որն ուղղված է լինելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսին: Մասաչուսեթսի հայկական համայնքի տրամադրած տեղեկատվության համաձայն, նամակով կոչ է արվում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին՝ ճանաչել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 252-րդ բանաձեւը:
«Այս նախաձեռնությունը կարեւոր է, քանզի դա ցույց է տալիս, որ երկու համայնքներն էլ՝ հայկական եւ հրեական, արդարության վերականգնման խիստ պահանջ ունեն: Սա կենսական նշանակություն ունեցող ակցիա է, ինչը կստիպի Վաշինգտոնի ազդեցիկ ուժերին, լինեն դրանք Պետդեպարտամենտում, թե լոբբիստական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում` հասկանալ եւ գիտակցել, որ իրենք պատասխան կտան, եթե պատմական ճշմարտությունը զոհաբերեն քաղաքական նպատակահարմարությանը»,- ասել է Մասաչուսեթսի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ եւ ակցիայի համանախագահ Լաուրա Պողոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել