Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ ԿԱՆԱՆՑ ՉԵՆ ՏԱՆՈՒՄ

Փետրվար 05,2010 00:00

«Առավոտին» պարզաբանելով, թե ինչու ԱԺ-ն այժմ էլ գումարներ չի հատկացրել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փետրվարի 18-19-ը Վիեննայում կայանալիք նստաշրջանին Հայաստանի պատվիրակության փոխարինող կազմի գործուղման համար՝ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այդ նստաշրջանի օրակարգի գլխավոր հարցն է՝ «Իրավիճակը Աֆղանստանում»: Նկատենք, որ նստաշրջանի օրակարգում, իհարկե, կան նաեւ այլ հարցեր: Ասենք, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւն է ելույթ ունենալու եւ պատասխանելու հարցերին, նաեւ հանդես է գալու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը եւ այլն:
«ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության հիմնական անդամները կմասնակցեն  ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին»,- հայտնեցին ԱԺ վարչությունից: Ու նաեւ մեջբերում արեցին ԵԱՀԿ ԽՎ կանոնադրությունից. «Վեհաժողովի անդամները նշանակվում են իրենց ազգային խորհրդարանների կողմից: Խորհրդարանները կարող են նաեւ, ի հավելումն Վեհաժողովի անդամների՝ ինչպես նախատեսված է 1-ին կանոնով, նշանակել նրանց փոխարինողներին, որոնց քանակը չպետք է գերազանցի Վեհաժողովի պատվիրակների թիվը: Փոխարինողը կարող է իրականացնել Վեհաժողովի այն անդամի գործառույթները, որը չի կարող մասնակցել նստաշրջանի աշխատանքին կամ հանձնաժողովի նիստին, երբ Քարտուղարությունը պատշաճ կարգով այդ մասին տեղեկացված է պատվիրակության ղեկավարի կողմից»:
Նշենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մեր պատվիրակության փոխարինող կազմում են միայն խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ «Ժառանգությունից»՝ Լարիսա Ալավերդյանը եւ ՀՅԴ խմբակցությունից՝ Լիլիթ Գալստյանը: Պատվիրակության հիմնական կազմում միայն կոալիցիայի անդամներ են՝ ԲՀԿ-ից՝ Արամ Սաֆարյանը, ՀՀԿ-ից՝ Արտակ Դավթյանը եւ ՕԵԿ-ից՝ Խաչիկ Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել