Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՀՈԼԻ ՏԱՇԵՂՆԵՐԸ ԴՀՈԼԻ ՆՄԱՆ ՍՏԱԽՈՍ ԵՆ

Փետրվար 05,2010 00:00

Վերջերս Դհոլի հայտնի տաշեղը որոշեց պաշտպանել հայոց աշխարհի ընտրակեղծարարների հավաքական ջանքերով ԱԺ պատգամավոր հռչակված Դհոլի անհայտ տաշեղին՝ որպես միջոց ընտրելով «դհոլահարազատ» ստախոսությունը: Իսկ ինչո՞ւ պետք է ձեռնպահ մնար ստախոսությունից, եթե ինքը՝ Դհոլը, կարող էր Պետրոսի հետ «գալաջի» անելիս հայտարարել, որ 2004 թվականի ապրիլյան օրերին ծեծել են ոչ թե անկախ կամ ընդդիմադիր, այլ իշխանական թերթերի լրագրողներին՝ մոռանալով խորհրդարանի ամբիոնից ժամանակին իր իսկ կողմից հրապարակված մեղադրանքները, թե ինչպես էին «իշխանության սափրագլուխները ոստիկանների թողտվությամբ ծեծում չքնաղ Աննա Իսրայելյանին»: Ճիշտ նույնպես էլ հայտնի տաշեղը «մոռացել է», թե ինչու ես հեռացա իրենց «դհոլաբանությունից»: Հիշեցնեմ, որ դա տեղի ունեցավ 2004թ.-ի փետրվար ամսին՝ այն նույն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն «Առավոտին» տված ընդարձակ հարցազրույցում բացահայտեց, որ Ա. Գեղամյանը 2003թ.-ի նախագահական քարոզարշավի ընթացքում իրենից ստացել է 300 հազար ամերիկյան դոլարի չափով ընտրակաշառք, ինչպես նաեւ այլ կարգի՝ «հեռուստատեսային անասնակեր» (տե՛ս «Առավոտ», 10.2.2004թ.): Այո, ես ընդամենը մեկ տարի՝ 2003-2004թթ.-ին եմ հավատացել, որ Գեղամյանը ընդդիմադիր է, եւ, մնալով անկուսակցական, համագործակցել եմ նրա հետ: Սակայն իմ մեղքը ավելի մեծ չէ, քան մյուս ընդդիմադիրների մեղքը, ովքեր Ս. Սարգսյանի միանշանակ բացահայտումներից հետո, այն բանից հետո, երբ պարզվեց, որ Գեղամյանն իրենց 300 արծաթով ծախել է, ոչ թե իմ օրինակով մեկընդմիշտ խաչ քաշեցին Դհոլի վրա, այլ նրան հնարավորություն տվեցին էլի բազում անգամներ՝ ընդհուպ մինչեւ 2008թ.-ի մարտի 1-ի ողբերգությունը, ծախել ընդդիմությանը եւ բողոքավոր ընտրազանգվածին՝ «բուժելով սեփական ռադիկուլիտը» ծեծված եւ արյունաքամ ժողովրդի հաշվին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել