Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՐՔԵՑ

Փետրվար 05,2010 00:00

\"\"

Երեկ խորհրդարանում «Ա1+»-ը ՀՀ նախագահի եղբորից՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից հետաքրքրվել է՝ որքանո՞վ են ճիշտ լուրերն այն մասին, որ ինքն է տավարի միսը Թուրքիա արտահանում, եւ այդ պատճառով էլ այսօր մսի գինը կտրուկ աճել է:
Ի պատասխան՝ Սաշիկ Սարգսյանն ասել է, թե՝ ինքն այդքան էժան մարդ չի, որ անասուն արտահանի, ու հավելել է. «Դա հերյուրանք է, ես ոչ մի դեպքում նման գործարքների մեջ չեմ մտել եւ չեմ մտնի: Ուղղակի քաղաքական հերյուրանք է, որ ընդդիմությունը թափում է իմ վրա»: Իսկ ինչո՞վ է պատգամավորը  պայմանավորում մսի գնի նման աճը: Ալեքսանդր Սարգսյանը դժվարացել է պատասխանել այդ հարցին՝ ասելով, թե «չեմ կարող ասել, որովհետեւ ոչ հետաքրքրվել եմ, ոչ էլ գիտեմ դրա մասին»: Ի դեպ, «Ա1+»-ը տեղեկացնում է, որ պատգամավոր Սարգսյանը միայն նախօրեին է վերադարձել ԱՄՆ-ից եւ երեկ մասնակցել է ԱԺ նիստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել