Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՔԱՇԻ ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՆՎԱԶՈՒՄ

Փետրվար 04,2010 00:00

Ամերիկյան գիտնականները գրանցել են երկրում նորածինների միջին քաշի նվազում: Հետազոտությունն իրականացրել է Հարվարդի բժշկական համալսարանի մասնագետների խումբը՝ Էմիլի Օկենի գլխավորությամբ:
Հետազոտությունների ընթացքում մասնագետները ուսումնասիրել են շուրջ 37 մլն երեխաների բժշկական քարտերը, որոնք ծնվել են ԱՄՆ-ում 1990-2005թթ. ընթացքում: Արդյունքում պարզ է դարձել, որ տվյալ ժամանակահատվածում նորածին ամերիկացիների միջին քաշը նվազել է 52 գրամով: Ինչպես նաեւ գիտնականները նկատել են այդ ցուցանիշի բարձրացում այն կանանց շրջանում, ովքեր չեն ծխում, ունեն բարձրագույն կրթություն, ծննդաբերությունը տեղի է ունեցել նորմալ, առանց բարդությունների: Այդպիսի կանանց նորածինների միջին քաշը 1990-2005թթ. ընթացքում նվազել է 79 գրամով: Օկենը նշել է, որ հետազոտողները չեն կարողացել հայտնաբերել քաշի այդպիսի նվազման պատճառները: Գիտնականները չեն կարողացել փոփոխությունը կապել տարիքի, ռասայի, մայրերի կրթական մակարդակի, ինչպես նաեւ հղիության ընթացքում կանանց՝ կոնսուլտացիայի դիմելու ժամկետների հետ: Օկենի առաջարկությամբ, նորածինների  քաշի նվազումը կապված է մի շարք գործոնների հետ, որոնք չեն նախատեսվել հետազոտությունների ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել