Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գոտին պաշտպանեց առանց ջանքերի

Փետրվար 04,2010 00:00

\"\"Մինչեւ 79,4 կգ քաշային կարգ տեղափոխված հայ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, որն իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրած բոլոր 21 մենամարտերում էլ հաղթանակ է տարել (13-ը՝ ժամկետից շուտ), օրերս Գերմանիայի Նոյբրանդենբուրգ քաղաքում գրեթե առանց ջանքերի պաշտպանեց WBO-ի վարկածով միջմայրցամաքային չեմպիոնի գոտին: Գայանացի Շոն Կորբինի հետ մարտում Կարոյից դրա համար պահանջվեց ընդամենը երկու ռաունդ: Նա երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը հարկադրված եղավ կանխել դեպքերի հավանական տհաճ զարգացումը՝ Կարո Մուրադի հաշվին գրանցելով տեխնիկական նոկաուտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել