Երեկ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման 2010 թվականի անդրանիկ ցուցակը, որում Հայաստանի ազգային հավաքականը, համեմատած անցած տարվա դեկտեմբերի հետ, նահանջել է երկու հորիզոնական՝ հայտնվելով 102-րդ տեղում: Իսկ առաջատարների տասնյակը կազմել են. 1. Իսպանիա, 2. Բրազիլիա, 3. Նիդեռլանդներ, 4. Իտալիա, 5. Պորտուգալիա, 6. Գերմանիա, 7. Ֆրանսիա, 8. Արգենտինա, 9. Անգլիա, 10. Եգիպտոս:
Ըստ այս ցուցակի, մերոնք նահանջել են նաեւ ՈՒԵՖԱ-ի այս տարվա մեկնարկային ցուցակում եւ զբաղեցնում են 43-րդ հորիզոնականը: