Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մերոնք՝ Վանկուվերում

Փետրվար 04,2010 00:00

Արդեն տեղեկացրել ենք, որ Վանկուվերում փետրվարի 12-ին մեկնարկող ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերում Հայաստանից հանդես է գալու չորս մարզիկ, որոնք իրենց մարզիչների հետ Կանադա են մեկնում արդեն վաղը: Այժմ ներկայացնում ենք, թե մեր մարզիկ-մարզուհիները ե՞րբ եւ ո՞ր մրցաձեւերից են մասնակցելու:
Դահուկավազք:
Սերգեյ Միքայելյան, 15 կմ՝ փետրվարի 15-ին:
Քրիստինե Խաչատրյան, արագավազք՝ փետրվարի 17-ին:
Լեռնադահուկ:
Անի-Մաթիլդա Սերեբրակյան, հսկա ոլորավայրէջք՝ փետրվարի 4-ին, եւ ոլորավայրէջք՝ փետրվարի 26-ին:
Արսեն Ներսիսյան, հսկա ոլորավայրէջք՝ փետրվարի 21-ին, եւ ոլորավայրէջք՝ փետրվարի 27-ին:
Հայաստանի հավաքականն օլիմպիական խաղերում հանդես է գալու «Ասիքս» ֆիրմայի մարզահագուստով:
Հանրային հեռուստատեսությունը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ օլիմպիական խաղերը լուսաբանելու է ուղիղ հեռարձակմամբ: Այդ նպատակով փետրվարի 10-ին Վանկուվեր են մեկնում նաեւ մարզական լրագրողներ Կարեն Գիլոյանն ու Կարո Պողոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել