Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քեշիշյանը, Բանգլադեշն ու աստղերը

Փետրվար 04,2010 00:00

bravo.am-ին «Հ1»-ի պրոդյուսեր, ռեժիսոր եւ քլիփմեյքեր Հրաչ Քեշիշյանը հայտնել է, որ առաջիկայում եթերում կհայտնվեն «Բանգլադեշ» եւ «Երգ երգոց» ծրագրերը, պատրաստ կլինի նաեւ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմը: Անդրադառնալով «Բանգլադեշին»՝ վերջինս ասել է, թե այն հումորային ծրագիր է. «Հայ աստղերի մասնակցությամբ 100 տոկոսանոց իմպրովիզացիա է սպասվում: Շատ վառ, գեղեցիկ, հետաքրքիր դեկորացիաներով, հետաքրքիր մարդկանցով շոու կլինի: Գլխավոր կերպարներն են Լեւոն Հարությունյանը, Խորեն Լեւոնյանը եւ Արմեն Մարգարյանը: Ամեն հաղորդում կունենա իր celebrity հյուրերը, ովքեր կհայտնվեն ոչ սովորական իրավիճակներում»: Ինչ վերաբերում է  «Երգ երգոցին», Քեշիշյանը bravo.am-ին ասել է, թե այն երաժշտական մեծ շոու է. «Մասնակցելու են բոլոր աստղերը, բայց ոչ միայն նորերն ու նրանք, ում սովորաբար տեսնում ենք էկրաններին, այլեւ մարդիկ, ում վաղուց հեռուստաալիքներն ու ռադիոները մոռացել են: Նրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ առաջ ստեղծել են հայկական երաժշտական միջավայրը, հայկական փոփ երաժշտությունը: Փորձելու ենք նույնիսկ արտասահմանից գտնել-բերել Էռնա Յուզբաշյանին, Զառա Տոնիկյանին, Լեւոն Սեւանին, Հայաստանում բնակվող, բայց այնքան էլ շատ չերեւացող, ակտիվ գործունեություն չծավալող երգիչներին էլ ենք ներկայացնելու` Ալիկ Գյունաշյան, Ռաիսա Մկրտչյան, Ռուբեն Մաթեւոսյան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել