Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռիվասը՝ «Apricot stone» երգով

Փետրվար 04,2010 00:00

«Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հայաստանյան ներկայացուցչությունը հայտնում է, որ «Եվրատեսիլ 2010» միջազգային երգի մրցույթի նախընտրական փուլին իր թեկնածությունն է առաջադրել Եվա Ռիվասը: Երգչուհու պրոդյուսերն է նույն ընկերության հիմնադիր նախագահ Վալերի Սահարյանը: «Արմենիա փրոդաքշնի» նախաձեռնություններից են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են՝ «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխությունը, Նունե Եսայանի «Նունե Եսայան LIFE» եւ Թաթա Սիմոնյանի «Ճանապարհ» համերգային ծրագրերը Ռուսաստանում, «Քեզ համար, Հայաստան» գալա համերգը, «Հայաստանի տարվա երգը» եւ  այլն:
Հավելենք, որ 22-ամյա երգչուհի Եվա Ռիվասը ծնվել է Ռոստով քաղաքում: Նա մասնակցել է «5 աստղ», «Հայաստանի տարվա երգ», «Ռոստովի ոսկե ձայն» մրցույթներին: 5 տարի շարունակ ռուսական շոու-բիզնեսում հանդես գալուց հետո նա այս տարի նկարահանեց իր առաջին հայկական տեսահոլովակը՝ Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ» երգի հիման վրա:
«Եվրատեսիլ 2010» միջազգային երգի մրցույթի նախընտրական փուլում  Եվա Ռիվասը ներկայացնելու է «Apricot stone» երգը, որը թարգմանաբար նշանակում է «Ծիրանի կորիզ»: Երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, իսկ խոսքերի հեղինակը՝ պոետ-երգահան, «Եվրատեսիլ» մրցույթում մեծ հեղինակություն վայելող Կարեն Կավալերյանը, ով «Եվրատեսիլում» հնչած 6 երգերի հեղինակ է, այդ թվում՝ նաեւ «Եվրատեսիլ 2007»-ին Հայկոյի ներկայացրած «Anytime you need» երգի: Ի դեպ, Կարեն Կավալերյանի գրած երգերից երկուսը՝  2006-ին Դիմա Բիլանի կատարմամբ հնչած «Never let you go» եւ 2008-ին Անի Լորակի կատարմամբ հնչած «Shady Lady», զբաղեցրել են երկրորդ տեղերը: Երգի գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը (Մուրզոն):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել