Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հասմիկ+Արեւ+Նառա՞

Փետրվար 04,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով՝ փետրվարի 2-ին մշակույթի նախարարի ներկա խորհրդական, նախկին մամուլի քարտուղար եւ արվեստի վարչության նախկին պետ Նառա Եղիազարյանը հարցազրույցի է եղել վարչապետի մոտ, ու հնարավոր է  հայտնվի այն աթոռին, որը թափուր է մնացել նախկին փոխնախարար Դավիթ Մուրադյանի հեռանալուց հետո: Ժամանակին Ն. Եղիազարյանը նույնիսկ դիմում էր գրել ու հեռացել հարազատ նախարարությունից, ասում են՝ պատճառն էլ թերթերից մեկում պարբերաբար իր «շեֆի» ու նրա «շեֆ» Արմեն Սմբատյանի հասցեին հայհոյախառն հոդվածներն էին, որոնց հեղինակը Նառայի հարազատ քույրն է: Հետագայում օգտագործելով «կոմպրոմատների» մեթոդը, Եղիազարյանը կրկին հայտնվել է մշակույթի նախարարությունում, եւ այժմ նրա լոբբինգով, ասում են, անձամբ նախարար Հասմիկ Պողոսյանն է զբաղվում: Ի դեպ, Նառան երբեք չի փայլել ոչ մամուլի քարտուղար, ոչ էլ վարչության պետ եղած ժամանակ, նրա միակ «մասնագիտական» ձեռքբերումը նախարարությունում աշխատած տարիներին  Սարյան փողոցում հրուշակեղենի արտադրամասի տեր դառնալն էր, որի արտադրանքը իրացվում էր հենց նախարարությունում կազմակերպվող միջոցառումների ժամանակ:
Հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսին կդառնա մշակույթի նախարարությունը, եթե 2 կին ղեկավարներին (Հասմիկ Պողոսյան, Արեւ Սամուելյան) գումարվի եւս մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել