Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՆ ՄԵՐԺԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ ՄԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆԻ

Փետրվար 04,2010 00:00

Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել է քաղաքացիություն տալ մի օտարերկրացու՝ դա հիմնավորելով նրանով, որ վերջինս ստիպում է իր կնոջը փարաջա կրել եւ ամբողջովին ծածկել դեմքն ու մարմինը: Թե ո՞ր երկրից է եղել այդ օտարերկրացին, ըստ BBC-ի, չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ նրա կինը ֆրանսուհի է, եւ Ֆրանսիայի քաղաքացիությունը օտարերկրացուն անհրաժեշտ է եղել կնոջ հետ ամուսնանալու եւ նրա հետ Ֆրանսիայում բնակություն հաստատելու համար:
Ներգաղթի հարցերով ֆրանսիացի նախարար Էրիկ Բեսսոնը մերժումը բացատրել է նրանով, որ օտարերկրացին զրկել է կնոջը ազատ եւ բաց դեմքով տեղաշարժի իրավունքից: Նախարարը նաեւ շեշտել է, որ ֆրանսիական օրենսդրության համաձայն, Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու հավակնություն ունեցող յուրաքանչյուր մարդ պետք է ցուցաբերի այդ երկրում «ինտեգրվելու ձգտում»:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին ֆրանսիացի օրենսդիրները առաջարկել էին հասարակական մի շարք վայրերում արգելել դեմքը ծածկող մուսուլմանական ավանդական հագուստ կրելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել