Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ի ԴԵՄ ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Փետրվար 04,2010 00:00

\"\"Ամերիկյան հատուկ ծառայությունները համարում են, որ առաջիկա 3-6 ամիսների ընթացքում «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի կողմից ԱՄՆ-ի դեմ ուղղված նոր ահաբեկչական ակտն անխուսափելի է: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը տեղեկացնում է, որ դա պարզվել է ԱՄՆ Կոնգրեսում Սենատի հետախուզության հատուկ կոմիտեի մասնակցությամբ տեղի ունեցած լսումների ժամանակ, որոնք եղել են Միացյալ Նահանգների անվտանգության սպառնալիքների ամենամյա տեսության շրջանակներում: Այդ լսումների ժամանակ ելույթ են ունեցել ամերիկյան հատուկ ծառայությունների առանցքային ղեկավարները, այդ թվում՝ Կենտրոնական հետախուզական վարչության եւ Հետախուզության դաշնային բյուրոյի տնօրենները, նաեւ ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիս Բլերը (նկարում), որը, ի դեպ, քննադատել է ամերիկյան հետախուզական բոլոր 16 գերատեսչությունների աշխատանքը:
Լսումները նախագահող Դայեն Ֆայնսթայնը, որը նաեւ գլխավորում է Սենատի հիշյալ հատուկ կոմիտեն, ելույթ ունեցողներից հետաքրքրվել է, թե որքանո՞վ է հավանական, որ առաջիկա 3-6 ամիսների ընթացքում «Ալ-Քաիդան» ԱՄՆ-ի դեմ նոր հարձակում գործի: «Ես չէի ասի, որ հարձակման փորձն անխուսափելի է»,- ասել է Բլերը, որի հետ այդ հարցում համաձայնել են ամերիկյան հատուկ ծառայությունների մյուս ղեկավարները եւս՝ ներառյալ ԿՀՎ-ի եւ ՀԴԲ-ի ղեկավարներ Լեոն Պանետտուն եւ Ռոբերտ Մյուլլերը: Բլերը նաեւ հայտարարել է, թե հատուկ ծառայությունները կարծում են, որ «Ալ-Քաիդան» պահպանում է ԱՄՆ-ն հարձակման ենթարկելու իր մտադրությունը՝ նախընտրելով լայնամասշտաբ գործողությունները, որոնք հանգեցնում են մարդկային զանգվածային զոհերի եւ վնաս են հասցնում երկրի տնտեսությանը»: Ամերիկյան հետախուզության եզրակացության համաձայն, «Ալ-Քաիդայի» ցանցը նախկինի նման տիրապետում է ԱՄՆ-ի դեմ հարձակումների համար պատրաստ գրոհայինների հավաքագրման եւ նրանց պատրաստման հնարավորություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել