Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանը տիեզերք է ուղարկել առայժմ մեկական մուկ, կրիա եւ որդեր

Փետրվար 04,2010 00:00

Իրանը, ի տարբերություն ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգի ձախողված փորձարկման, հաջողությամբ փորձարկել է իր սեփական արտադրության «Սիմորգ» հրթիռակիրը: Փորձարկմանը մասնակցել են նաեւ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ու Իրանի ռազմական հրամանատարությունը: «Newsru»-ի մատուցմամբ, Իրանը երեկ նաեւ հաջողությամբ տիեզերք է բարձրացրել «Կավեշգյար-3» («Հետազոտող-3») հրթիռը, որը տիեզերք բարձրացված իրանական թվով երրորդ հրթիռն է: Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, «Կավեշգյար-3»-ը տիեզերք է հասցնելու «փորձարարական կապսուլ», որը միաժամանակ «կենդանի բեռ» է պարունակում՝ մուկ, կրիա եւ որդեր:
Ի դեպ, սա Իրանի՝ տիեզերք բիոլոգիական կապսուլ արձակելու առաջին փորձն է: Իրանական նախորդ երկու՝ «Կավեշգյար-1» եւ «Կավեշգյար-2» տիեզերական հրթիռների՝ 2008թ. փետրվարին եւ նոյեմբերին տեղի ունեցած փորձարկումները եւս հաջողությամբ էին ավարտվել:
Իսկ մինչ Իրանը տիեզերական հրթիռների փորձարկում է իրականացնում, ԱՄՆ-ն հայտարարում է այդ երկրի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին: Միացյալ Նահանգները շարունակում է «վեցնյակի» անդամ պետությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիա) հետ քննարկել Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հարցը, եւ այդ քննարկմանն ակտիվորեն ներգրավված է Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել