Չորեքշաբթի օրն առավոտյան, Պակիստանի Ներքին Դիր մարզում, Աֆղանստանի սահմանից ոչ հեռու գտնվող աղջիկների դպրոցի մոտ տեղի է ունեցել հերթական պայթյունը, որն իրականացվել է պայթուցիկ սարքը գործողության մեջ դնելու արդյունքում: BBC-ի փոխանցմամբ, ամենաքիչը 10 մարդ զոհվել եւ մոտ 70-ը վիրավորվել են: Աղբյուրի տվյալներով, զոհվածների թվում կան նաեւ ԱՄՆ-ի երեք զինծառայողներ, թեեւ Պակիստանում ԱՄՆ դեսպանատունը հրաժարվել է հաստատել այդ տեղեկությունը:
Տեղի ունեցած պայթյունի հետեւանքով փլվել է դպրոցի տանիքը, որի տակ, հնարավոր է, որ մարդիկ կան: Այստեղ եւս ամենաքիչը երեք աշակերտուհի է զոհվել, եւս 63-ը վիրավորվել է: BBC-ն հաղորդում է նաեւ զոհված չորս օտարերկրյա լրագրողների եւ վիրավորված երեք տեղացի լրագրողների մասին: Պակիստանի ոստիկանությունը ենթադրում է, որ ահաբեկիչների թիրախը եղել են հենց օտարերկրացի լրագրողները: Իշխանությունները փորձում են պարզել նրանց քաղաքացիությունը: