Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սեյֆ Իսլամը» վրացիների գործակա՞լն էր

Փետրվար 04,2010 00:00

\"\"Օրերս Դաղստանի Բուտլիխի շրջանում տեղի ունեցած ռազմական բախման արդյունքում սպանված գրոհայիններից մեկը, որը գլխավորել է «Իմարատա Կավկազ» ռազմական ապօրինի խմբավորումների գլխավոր շտաբը, Եգիպտոսի քաղաքացի է եղել: Նա համարվել է Հյուսիսային Կովկասում «Ալ-Քաիդայի» ցանցի կազմակերպիչը: Սպանված Մոհմադ Մոհամադ Շաբաանը, որը հայտնի է եղել «Սեյֆ Իսլամ» մականունով, եգիպտական իշխանությունների կողմից գտնվել է միջազգային հետախուզման մեջ: Այդ մասին «Ինտերֆաքսին» փոխանցել են Դաղստանի Հանրապետության հարցերով ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից:
Նույն ծառայությանը վկայակոչելով, «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը փոխանցում է, թե Շաբաանը դիվերսիաներ, այդ թվում՝ երկաթգծի, էլեկտրական հոսանքի գծերի, գազի եւ նավթի խողովակների պայթեցումներ իրականացրել է Վրաստանի հատուկ ծառայությունների պատվերով:
Հաստատված է, որ «Սեյֆ Իսլամը» եղել է նաեւ հունվարի 6-ին Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչական ակտի կազմակերպիչը: Հիշեցնենք, որ այն ժամանակ մահապարտը պայթեցրել էր ճանապարհապարեկային ծառայություն ուղեկալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել