Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼԵՎԻ» ԲՈՒՀ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Փետրվար 04,2010 00:00

Ադրբեջանի վերաքննիչ դատարանում մի խումբ քաղաքացիների գործով դատավարություն է ընթացել: Նրանք մեղադրվում են դիմորդներին անօրինական ճանապարհով բուհ ընդունելու մեջ: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը՝ հղում կատարելով 1news.az ադրբեջանական լրատվական կայքին: Դատական գործընթացի մեջ ներգրավված են Բինագադինի շրջանի ոստիկանության վարչության օպեր-լիազոր Մուշֆիգ Մուրադովն ու Բանովշի Գաջիեւը, ինչպես նաեւ Ադրբեջանի միջազգային համալսարանի ռեկտորի քարտուղարուհու եղբայրը՝ Էլշադ Աբդուլլաեւը: Նրանք երեքն էլ մեղադրվում են Բաքվի միջազգային համալսարան եւ մի շարք այլ համալսարաններ՝ դիմորդների անօրինական ընդունելության գործընթաց կազմակերպելու մեջ: 2005 թվականից սկսած՝ նշյալ քաղաքացիները հանցավոր համաձայնության են եկել: Նրանք, շրջանցելով ուսանողների ընդունելության պետական կոմիտեն, անօրինական ձեւով ուսանողներ են «ընդունել»: Բացի այդ, նրանք քաղաքացիներին խոստացել են «դասավորել» Դաղստանի համալսարան՝ հետագայում Ադրբեջանի միջազգային համալսարան տեղավորելու պայմանով: Նույն 1news.az-ի տեղեկացմամբ՝ անցած տարի Ադրբեջանի միջնակարգ դպրոցներն ունեցել են 125 հազար շրջանավարտ, որոնց 22%-ն այդպես էլ ավարտական վկայական չի ստացել: Ավարտական վկայական ստացած շրջանավարտների 20%-ը բուհեր ընդունվելու համար հայտեր չի ներկայացրել: Իսկ երեկ Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը հայտարարել է,  որ երկրի կրթական մակարդակն իրեն չի բավարարում: «Անհրաժեշտ է խոստովանել, որ կրթական համակարգի մի շարք հարցերում մենք աշխարհի մյուս երկրներից ետ ենք մնում»,- հավելել է Միսիր Մարդանովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել