Լրահոս
Օրվա լրահոսը

Լոլիկով՝ ընդդեմ ճգնաժամի

Փետրվար 04,2010 00:00

\"\"ՀՀ Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ փետրվարի 2-ին տեղի է ունեցել Արմավիրի մարզային խորհրդի նիստ, որին մասնակցել է նաեւ ՄԱՊ ընկերության տնօրեն Ալիկ Պետրոսյանը եւ հայտարարել, թե ընկերությունը նախատեսել է ընթացիկ տարում մթերել 25000 տոննա բերք՝ 12000 տոննա խաղող, 10000 տոննա լոլիկ եւ այլ բանջարեղեն։
Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ա. Այվազյանը տեղեկացրել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով հանրապետության կառավարությունը փորձում է ամեն ինչ անել ազգաբնակչության պահանջը տեղական արտադրության գյուղատնտեսական մթերքով ապահովելու համար, հնարավորինս պակասեցնել գյուղմթերքի ներկրումը, ավելացնել արտահանման ծավալները:
Ի գիտություն գյուղացիների՝ Ա. Այվազյանը հայտարարել է, որ մարզի գյուղացիական տնտեսությունները կարող են զբաղվել լոլիկի մեծաքանակ արտադրությամբ, քանի որ մարզպետը մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածություն ունի. վերջինները պատրաստակամ են կիլոգրամը 30-35 դրամով մթերել գրեթե ողջ արտադրանքը: Բացի լոլիկից, պայմանավորվածություններ կան նաեւ այլ գյուղկուլտուրաների մթերման եւ իրացման վերաբերյալ: Բոլոր շահագրգիռ գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել Արմավիրի մարզպետարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել