Փետրվարի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերեցին եւ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին ներկայացրին խարդախություն կատարելու համար հետախուզման մեջ գտնվող Արթուր Գրիգորյանին։
Գրիգորյանը վարձակալական հիմունքներով բնակվել է մի տարեց կնոջ տանը, չարաշահել նրա վստահությունն ու խաբեությամբ տիրանալով կնոջ անձնական օգտագործման ավտոմեքենային` օտարել է այն՝ տուժողին պատճառելով 2 միլիոն դրամի նյութական վնաս։