Փետրվարի 2-ին Երեւանի Նոր Արեշի 5-րդ փողոցի 45/11 հասցեում հայտնաբերվել է 90-ամյա Մանյա Ղամբարյանի դին:
Իսկ Երեւանի Թամանյան 3/6 հասցեում հայտնաբերվել է 56-ամյա Օ. Գրիգորյանի դին:
Երեւան քաղաքի ոստիկանությունից էլ տեղեկություն է ստացվել, որ Ե. Քոչարի 1/56 հասցեում ենթադրվում է դիակի առկայություն, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 81-ամյա Նադեժդա Ղուկասովայի դին: