Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ իրացման գոտի

Փետրվար 04,2010 00:00

Այս անգամ Մոսկվայում

«Սոկոլ» ամառանոցային ավանը, որը հայտնի է որպես Նկարիչների ավան եւ կառուցվել է 1921 թվականին, կարող է դառնալ հերթական քանդման ենթակա ավանը Մոսկվա քաղաքում, գրում է «Կոմերսանտը», վկայակոչելով  Հյուսիսային վարչական կենտրոնի (ՀՎԿ) ոստիկանապետ Օլեգ Միտվոլյային:
Ոստիկանապետի տվյալներով, «Սոկոլում» մոտավորապես 100 բնակելի շենքերից 50-ը համարվում է «նոր ինքնակամ»: «Ինձ չի հետաքրքրում, թե ով է այնտեղ ապրում: Կարեւոր է, թե այս գործը օրենքո՞վ է արվում, թե՝ ոչ: Այժմ մենք մեծ հնարավորություն ունենք քաղաքի այս հատվածը կարգի բերելու»,- ասել է Միտվոլյան:
Բացի այդ, քոթեջները գնահատվոմ են նվազագույն գներով՝ մեկ քառակուսի մետրի համար վճարելով տասը հազար ամերիկյան դոլար: Այնինչ, ինտերնետային հայտարարություններում «Սոկոլ» ավանի տների գները տատանվում են 7-10 միլիոն դոլարի սահմաններում:
Երեկ, «Սոկոլի» հարեւանությամբ գտնվող «Ռեչնիկ» ավանի բնակիչները, որտեղ արդեն կատարվում են քանդման աշխատանքները, դիմել են Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել