Սիգի պաշարները վերջին 3 տարիներին մնում են ցածր մակարդակի վրա՝ մոտ 170-180 տոննա: Բացի այդ, Սեւանա լճի ձկնային պաշարների, արդյունագործական տեսակների վիճակը շարունակում է մնալ անմխիթար: Այս մասին երեկ տեղեկացրեց Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, ձկնաբանության բաժնի վարիչ Բարդուղ Գաբրիելյանը: Նրա ներկայացմամբ՝ արդյունագործական մյուս տեսակի՝ կարասի պաշարները 2008-ի համեմատ նվազել են: Դրա պատճառներն են որսի ակտիվացումը եւ վարակվածության աճը. «Այդ 2 պատճառը բերեց նրան, որ 2009-ին նկատեցինք նաեւ կարասի պոպուլյացիայի եւ պաշարների նվազում»: