Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԼՈՌԻՈՒՄ

Փետրվար 04,2010 00:00

Աշխատանքային ճանաչողական այցով փետրվարի 2-ին Վանաձորում էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նորանշանակ նախարար Մխիթար Մնացականյանը: Այցի նպատակն էր՝ ծանոթանալ նախարարության ենթակայության տակ գործող հաստատությունների կենցաղային պայմաններին, առկա խնդիրներին: Նախարարը եղավ Վանաձորի մանկատանը, ծերանոցում, Երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում: Շրջայցերի ընթացքում Մ. Մնացականյանը ուշադրություն էր դարձնում հատկապես առողջության համար կարեւոր կետերին՝ խոհանոցին եւ բուժկետին: Իր տպավորությունների մասին խոսելիս նա նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է տիրող իրավիճակից. «Ես որպես ոլորտի նոր պատասխանատու, պետք է ծանոթ լինեմ նախարարությանը պատկանող կենտրոնների սոցիալական վիճակին: Խնդիրներ, իհարկե, կան, եւ դրանք պետք է լուծվեն ըստ անհրաժեշտության»: Վերջում նա հաստատությունների ղեկավարներին հանձնարարականներ տվեց՝ հույս հայտնելով հաջորդ այցի ժամանակ շտկված տեսնել այն խնդիրները, որոնք կապված չեն ֆինանսական մեծ դժվարությունների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել