Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մամեդովը ավարտում է իր կարիերան

Փետրվար 04,2010 00:00

Վստահ է Էդուարդ Շարմազանովը

Երեկ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի մեկնաբանությանը՝ Սոչիում կայացած հանդիպման մասին, նշեց, որ դրանք առնվազն անհեթեթ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը՝ Մամեդովը, բանակցություններին չի մասնակցել: Ըստ Շարմազանովի, ինքնին Մամեդովի բացակայության փաստը եւ վերջինիս քաղաքական պասիվությունը վկայում են այն մասին, որ այդ անձնավորությունը, չնայած զբաղեցրած համեմատաբար բարձր պաշտոնին, Ադրբեջանի քաղաքականության մեջ էական դեր չի խաղում:
ՀՀԿ մամուլի խոսնակի կարծիքով, ադրբեջանական ղեկավարությունը, հավանաբար, ցանկանում է դուրս բերել Մամեդովին քաղաքական թատերաբեմից՝ նրան տեղյակ չպահելով վերջին բանակցությունների մանրամասներին: «Մամեդովը, հավանաբար, ցանկանում է հիշեցնել իր մասին՝ որպես մի կարեւոր դեմքի, եւ այդ պատճառով «հանդիպման մանրամասներ է բացահայտում», որոնց մասին ոչ մի տեղեկություն չունի»,- նշել է Շարմազանովը: Նա հիշեցրել է, որ եռակողմ հանդիպմանը՝ հայկական կողմից, բացի նախագահից եւ ԱԳ նախարարից, ներկա էր նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, իսկ ռուսական կողմից՝ նույնպես նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, «իսկ ահա ադրբեջանական կողմից, բացի նախագահից եւ Էլմար Մամեդյարովից, ոչ ոք չկար»: «Դա ինչ կարող է նշանակել, եթե ոչ՝ Մամեդովի կարիերայի կատարյալ տապալում»,- հարցնում է Շարմազանովը:
«Ռեգնում» գործակալությունը հիշեցնում է, որ նախօրեին ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Ալիեւի, Սարգսյանի եւ Մեդվեդեւի Սոչիում կայացած հանդիպումը ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում ոչ մի լուրջ առաջխաղացման չբերեց: Ավելին՝ նրա կարծիքով, Ռուսաստանը կարող էր ավելին անել, քան պայմանավորվել ղարաբաղյան համաձայնագրի նախաբանի վերաբերյալ: Նրա խոսքերով, չնայած պաշտոնական Բաքվի փորձերին՝ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը հանդիպումը կրկին դարձրեց անարդյունք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել