Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՖԱՆՏԱԶԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՈՔԻ ՉԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Փետրվար 03,2010 00:00

Էրոտիկ ֆանտազիաները քաղցր անուրջներ են, որոնք նույնիսկ երեխաների մոտ են լինում: Սեքսուալ երազները մեծ մասամբ կապված են այնպիսի վարքագծի կամ իրավիճակների հետ, որոնք համարվում են անընդունելի կամ հակաօրինական: Սակայն անվտանգությունը, որոնք էրոտիկ երազներն են տրամադրում, երեւակայությանը մեծ թափ են տալիս: Քանի որ ֆանտազիաները հնարավոր չէ հայտնաբերել, այդ պատճառով էլ մարդը բարենպաստ միջավայրում է հայտնվում, որտեղ նա կարող է անել այն, ինչ ուզում է: Օրինակ, դեռահասը կարող է պատկերացնել, որ իր ընկերոջ ավագ քրոջն է փախցնում կամ էլ ուսուցչուհին պատկերացնում է, թե ինչպես է իր ամենահամեստ աշակերտին գայթակղում: Հորինվածքը պատասխանատվությունից ազատում է: Լիակատար պաշտպանվածությունը ֆանտազիաներն արգելակներից ազատում է:
Շատ հաճախ մենք էրոտիկ թեմաների շուրջ ֆանտազիաների գիրկն ենք ընկնում, որպեսզի սեքսուալ գրգռվածությունը ուժեղացնենք: Ասենք՝ աշխատանքային հոգսաշատ օրերից հետո ամուսինները նայում են իրար եւ ստիպված են ֆանտազիաների գիրկն ընկնել, այլապես նրանց մոտ կարող է չստացվել: Էրոտիկ ֆանտազիաների երկրորդ ֆունկցիան «կանխապաշտպա նիչ փական» կարելի է անվանել: Հիշենք «Լոլիտայի» միստր Գումբերտին, որի մոտ այն լավ վիճակում չէր: Քրեական օրենսգիրքը բավական լուրջ երեւույթ է, իսկ ֆանտազիաների համար ոչ ոքի չեն դատապարտում:
Որոշ սեքսոլոգներ կարծում են, որ եթե որեւէ անօրինական սեքսուալ երեւույթի նկատմամբ ձգտումը չես կարողանում հաղթահարել, ուրեմն ավելի լավ կլինի, որ այն, որքան հնարավոր է, խորը մտքերի աշխարհ տեղափոխեք, վառ երեւակայեք եւ էլեմենտար ինքնաբավարարման շնորհիվ ձեր միջից հանեք: Երեւակայության մեջ հայտնվող էրոտիկ պատկերները երբեմն ապագա իրական իրադարձությունների փորձն են հանդիսանում: Օրինակ, կինը երբեք օրալ սեքսով չի զբաղվել: Նրա դաստիարակությունը թույլ չի տալիս նման բան անել, բայց ամեն դեպքում ուզում է փորձել: Դե, ամուսինն էլ է պնդում: Իսկ ֆանտազիաներում կինն իրեն կարող է թույլ տալ ամեն ինչ, նույնիսկ՝ օրալ սեքսը:  Միաժամանակ հոգեբանորեն կպատրաստվի: Վերջապես, էրոտիկ ֆանտազիաները սեքսուալ զգացմունքայնություն են զարգացնում եւ ինքնագնահատման բարձրացմանն են նպաստում:
20-րդ դարի 70-80-ականներին մի կարծիք էր գերակշռում, որ կնոջ ֆանտազիաների էությունը ռոմանտիկ ու էմոցիոնալ զգացմունքներն են, իսկ տղամարդու մոտ հիմնականում պոռնոգրաֆիա է: Բայց վերջին հետազոտությունները ցույց են տվել, թե իրականում տարբեր սեռերի մոտ ինչպիսի երազներ են լինում: Բացի այդ, պարզվել է, որ տարբեր սեքսուալ կողմնորոշում ունեցող մարդկանց մոտ սովորական ֆանտազիաների բովանդակությունը իրար շատ է նման: Այսինքն՝ հետերոսեքսուալիստները իրենց նմանների հետ սիրո, իսկ հոմոսեքսուալիստները հակառակ սեռի հետ հարաբերությունների մասին են մտածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել