Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱ/ՆԵ»-Ն ԱՄՓՈՓՎԵՑ

Փետրվար 03,2010 00:00

\"\"Երեկ տիկնիկային թատրոնում ամփոփվեցին «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի 2009թ. արդյունքները: Բրիտանական խորհուրդը՝ իր «Wo/men in Politics» ծրագրի շրջանակում, եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը արդեն երկրորդ տարին անց են կացնում այդ մրցույթը, որի նպատակը քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների ու նվաճումների վերաբերյալ տպագրված կամ հեռարձակված նյութերի ու հոդվածների ուսումնասիրումն ու հաջորդ տարիներին այս թեմաներով անդրադարձների խրախուսումն է։ Մրցույթի ժյուրին ստացել էր տասնյակ աշխատանքներ հետեւյալ անվանակարգերում՝ հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, առցանց հոդված, բլոգ հոդված, ռադիո նյութ եւ առեւտրային գովազդ: Առաջին մրցանակակիրները, իսկ այդպիսիք ոչ բոլոր անվանակարգերում էին, պարգեւատրվեցին արծաթե «Նա/Նե» մրցանակով եւ ստացան դրամական պարգեւ: Վերջիններիս թվում էին Արտակ Վարդանյանը (blog.banadzev.
com), Մանե Գրիիգորյանը («Արտակարգ ալիք») եւ Սեդա Պապոյանը («Մաքս լիբերթի»): Տպագիր հոդված անվանակարգում երկրորդ մրցանակ ստացան Լիլիթ Քոչարյանն («Կինը եւ քաղաքականությունը» ներդիր) ու Անի Մաթեւոսյանը («Տեսակետ» ՄԻԺԻ ամսագիր), երրորդ՝ «Առավոտի» լրագրող Գոհար Հակոբյանը եւ Լիլիթ Հովհաննիսյանը («Հայաստանի զրուցակից»): Այս անվանակարգում եւս «Նա/Նե»-ներ չշնորհվեցին:
Միջոցառման պատվավոր հյուրերն էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, ներկայացուցիչներ՝ պետական կառույցներից եւ միջազգային կազմակերպություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել