Կամ՝ դրանով զբաղվում էին թագավորները…
«Որպես կանոն, խմբակային սեքսով զբաղվող անձինք մեզ չեն դիմում»,- ասում է սեքսապաթոլոգ Արսեն Գրիգորյանն ու հավելում, որ, ցավոք, դեռ չկա սեքսապաթոլոգներին այցելելու կուլտուրա: Յուրաքանչյուր առողջ տղամարդ էլ իր կյանքի ընթացքում ունենում է սեռականին վերաբերող հարցեր, որոնց պատասխանները կարող է տալ միայն սեքսոլոգը:
«Խմբակային սեքսը դարերի պատմություն ունի: Համոզվելու համար բավական է թերթել պատմության էջերը: Եթե խմբակային սեքսը դիտարկենք կենսաբանական տեսանկյունից, ապա այն, որպես այդպիսին, նորմ չի կարող համարվել: Քանի որ այն զուտ սեռական զվարճանքի համար է»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Գրիգորյանը:
Ի դեպ, սեքսապաթոլոգը այն կարծիքին չէ, որ խմբակային սեքսը, ժողովրդական ոճով ասած, շեղված մարդկանց համար է:
«Սեքսոլոգիայում ընդհանրապես կա մի հաստատված օրենք: Եթե սեռական հարաբերության մեջ մտնող անձնավորությունները նախապես ձեռք են բերում փոխհամաձայնություն, չկա ֆիզիկական եւ հոգեկան ճնշում՝ դա համարվում է նորմ»,- շեշտեց Ա. Գրիգորյանը:
Մեր այն հարցին, թե խմբակային սեքսը համասեռամոլների շրջանում ավելի՞ է տարածված՝ զրուցակիցս այսպես պատասխանեց. «Խմբակային սեքսը բնորոշ է նաեւ հետերոսեքսուալ (կին+տղամարդ) կողմնորոշում ունեցող անձանց: Հնարավոր է, զույգերից մեկը բիսեքսուալ է. այսինքն՝ սեռական հաճույք ստանում է եւ իգական սեռից, եւ արական: Խմբակային սեքսի ընթացքում տվյալ անհատը լիարժեք բավարարվում է: Թեեւ բիսեքսուալ կողմնորոշումը ժամանակավոր բնույթ է կրում, եւ տվյալ անձը վաղ թե ուշ շարունակելու է միայն մեկ ուղղությամբ»:
Հետաքրքրվեցի, թե հայ իրականության մեջ հատկապես որ սեռի ներկայացուցիչն է հրավիրվում որպես երրորդ անձ՝ մասնակցելու խմբակային սեքսին: Չէ՞ որ սեքսի առումով մենք մի քիչ բարդութավորված ենք:
«Որպես կանոն, երրորդ հրավիրվող անձը իգական սեռի ներկայացուցիչ է լինում, հնարավոր է՝ մարմնավաճառ… Արական սեռի ներկայացուցիչ հազվադեպ է հրավիրվում»,- ասում է Ա. Գրիգորյանը, հավելելով, որ այստեղ, հավանաբար, մեծ դեր է խաղում մեր մենտալիտետը:
«Վերջին շրջանում ավելի ազատ են նաեւ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձինք: Խորհրդային տարիներին հոմոսեքսուալիզմը համարվում էր հիվանդություն, պատժվում էր… Այսօր այն սեքսուալ կողմնորոշման տեսակ է»,- մեջբերում է բժիշկը ու պատասխանում մեր հաջորդ հարցին, որ կա կարծիք, թե խմբակային սեքսը՝ արքայավայել հաճույքը, հարուստ, փողատեր մարդկանց համար է:
«Պատմական տվյալների համաձայն, այդ կարգի հաճույքներից օգտվել են թագավորներ ու թագուհիներ, ինչո՞ւ չէ՝ նաեւ երկրների նախագահներ: Բանն այն է, որ ֆինանսապես ապահով մարդու համար վերանում են «չի կարելի» կոչվածները: Շատ դեպքերում էլ նմանատիպ սեռական կապերը էքսպերիմենտալ բնույթի են, պահի տակ ծնված…»,- ասում է Ա. Գրիգորյանը:
Բժիշկը չհերքեց նաեւ, որ էքսպերիմենտ կարող են լինել նաեւ հոմոսեքսուալ հարաբերությունները:
Հարցրինք, թե ի՞նչ առողջական լուրջ վնաս կարելի է ձեռք բերել արքայավայել հաճույքները չարաշահելու դեպքում:
«Որոշ ժամանակ խմբակային սեռական հարաբերություն ունենալուց հետո հնարավոր է ստեղծվեն հետեւյալ բարդույթները: Մարդը ստեղծում է իր համար ստերեոտիպ եւ սեռական հարաբերությունը չի կարող պատկերացնել առանց երրորդ անձի ներկայության: Երրորդ անձի բացակայության դեպքում նրա մոտ ի հայտ է գալիս դիսկոմֆորտ, էրեկցիայի անկում, ինչը կարող է դառնալ սեռական ցանկությունների նվազեցման պատճառ: Խմբակային սեքսի հետեւանք են սեռավարակները, որպես օրենք՝ այդ կարգի հարաբերությունները չեն պաշտպանվում: Նույնիսկ պահպանակի դերը այստեղ զրոյի է հավասարվում: Հեշտոցից հեշտոց տեղափոխվելու ժամանակ, բնականաբար, չի փոխվում պահպանակը եւ …»,- ասում է Ա. Գրիգորյանը:
Ի դեպ, սեռավարակների մասին մեջբերում ենք մաշկավեներաբան Արտակ Ղազարյանի խոսքերը: Բժիշկը նշում է, որ, որպես այդպիսին, սպեցիֆիկ վեներական հիվանդություններ չկան, որոնք կարող են առաջանալ խմբակային սեքսի հետեւանքով: Իսկ որեւէ հիվանդությամբ խմբակային սեքսի մեջ ընդգրկված, օրինակ՝ հինգ հոգուց կարող է վարակվել միայն մեկը…
Իսկ թե ի՞նչ մեթոդներ են կիրառվում սեքսոլոգիայում եւ արդյո՞ք հնարավոր է խուսափել խմբակային սեքսի դառը հետեւանքներից՝ սեքսապաթոլոգ Ա. Գրիգորյանը նշեց. «Պատկերացրեք, հեշտությամբ, կարճ ժամանակահատվածում հնարավոր է ազատվել այդ տեսակի հակումից: Իսկ սովորաբար այս կարգի բարդույթներ ունեցող անձինք առաջին հերթին պետք է անցնեն հոգեթերապիայի կուրս»: