Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ 30 ՀԱՅՏ

Փետրվար 03,2010 00:00

«Եվրատեսիլ-2010»-ին մասնակցելու համար Հայաստանից 30 հայտ է ստացվել: Այդ մասին «Արմինֆոյին» հաղորդել է Հանրային հեռուստառադիոընկերության տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը: «Եվրատեսիլ-2010»-ին մասնակցելու ցանկություն հայտնած ճանաչված կատարողների թվում են Ռազմիկ Ամյանը, Միհրանը եւ Էմմին, Եվա Ռիվասը եւ Հայկ Կասպարովը: Բացի այդ, մասնակցության հայտեր են ստացվել ԱՄՆ-ից, Կիպրոսից եւ Մեծ Բրիտանիայից: Ինչպես նշել է Դ. Մնացականյանը, մինչեւ փետրվարի 10-ը 30 հավակնորդից կընտրվի 10-ը, ովքեր էլ ուղիղ եթերում ելույթ կունենան փետրվարի 14-ին կայանալիք ընտրական փուլում: Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլն» անցկացվելու է մայիսի 25-29-ը՝ Օսլոյում:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել