Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՊԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ

Փետրվար 03,2010 00:00

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, փետրվարի 1-ին Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին ընդունել է այդ երկրում Թուրքիայի դեսպան Սալիմ Կարաօղլուին՝ վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարն իր ելույթում շեշտել է, թե վերջին տարիներին Իրանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են. «Թուրքիան եւ Իրանը՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ասպարեզում երկկողմ կապերի ամրապնդման համատեքստում մեծ հաջողությունների են հասել»: Մոթթաքին շեշտել է նաեւ թուրք դեսպանի անձնական ներդրումն այդ գործում՝ դրանք համարելով «անփոխարինելի»:
News.am-ն իր հերթին հաղորդում է, որ փետրվարի 2-ին Մոթթաքին է ժամանում Թուրքիա։ Իրանական ԶԼՄ-ների տեղեկություններով, այցի նպատակը Անկարայում անցկացվող իրանա-թուրքական տնտեսական հանձնաժողովի փետրվարի 2-3-ին նշանակված 21-րդ համատեղ նիստին մասնակցելն է։ Նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ, հանդիպումներ կլինեն երկու երկրների տրանսպորտի, էներգետիկայի նախարարությունների եւ որոշ կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին էլ Մոթթաքին Հայաստանում էր՝ Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել