Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Ի ՀՐԹԻՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է

Փետրվար 03,2010 00:00

ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է հակահրթիռային պաշտպանության համակարգի անհաջող փորձարկման մասին: Պենտագոնի մատուցմամբ, այդ համակարգը կոչված է ետ մղելու Իրանի կողմից հրթիռային հնարավոր հարվածները: BBC-ի մատուցմամբ, հակահրթիռային պաշտպանության համակարգը փորձարկման նպատակով արձակվել էր կիրակի օրը, Մարշալի կղզիներում տեղակայված ամերիկյան ռազմական նավատորմի Կվաջալեյն հենակետից: Նախատեսվել է, որ արձակված հրթիռը պետք է հարվածի Կալիֆոռնիայի Վանդերբերգ ռազմական հենակետից բաց թողնված հրթիռ-որսիչին: Բայց փորձարկումներն անհաջողությամբ էին ավարտվել, իսկ ամերիկյան հրամանատարությունը դա բացատրել է ռադիոհաղորդիչ սարքի աշխատանքում եղած խափանումներով, որոնց պատճառների մասին, սակայն, չի հաղորդվում: Փոխարենը հայտնի է, որ անհաջող փորձարկումների փաստի առիթով հետաքննություն է սկսվել, եւ դրա նախնական արդյունքները հայտնի կդառնան մի քանի շաբաթից ոչ շուտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել