Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հռոմի պապը դեմ է հավասարության «բրիտանական տարբերակին»

Փետրվար 03,2010 00:00

\"\"Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Բրիտանիայի կաթոլիկ եկեղեցականներին կոչ է արել հանդես գալ իրավահավասարության մասին օրինագծի դեմ, որը կարող է ստիպել եկեղեցուն՝ հրաժարվել բարձր պաշտոններում համասեռամոլների նշանակման վրա դրված արգելքից: BBC-ի մատուցմամբ, Բենեդիկտոս 16-րդը այդ մասին հայտարարել է Անգլիայի եւ Ուելսի կաթոլիկ հոգեւորականների հետ Հռոմում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նա նաեւ հաստատել է, որ մտադիր է ընթացիկ տարում այցելել Բրիտանիա: Դա կլինի 1982թ.-ից ի վեր Վատիկանի առաջնորդի համանման առաջին այցը:
Հիշեցնենք, որ Բրիտանիայի խորհրդարանում քննարկման առարկա դարձած օրինագծի համաձայն, երկրի տարածքում գործող կրոնական կազմակերպությունները պարտավորված են լինելու աշխատանքի ընդունել ինչպես համասեռամոլների, այնպես էլ տրանսսեքսուալների: Այդ կարգը, ի դեպ, չի տարածվելու միայն այն պաշտոնների վրա, որոնք հոգեւոր դաս են համարվում:
«Հռոմի պապը խոսում է մեր երկրի կողմից հասարակության բոլոր անդամների հավասարության հարցում ցուցաբերած հավատարմության մասին: Մենք կարծում ենք, որ կյանքում բոլորը պետք է հավասար հնարավորություններ ստանան, եւ ոչ ոք չի կարող խտրական վերաբերմունքի ենթարկվել: Հավասարության մասին օրենքը Բրիտանիան կդարձնի ավելի հավասար երկիր»,- հայտարարել է խտրականությանը դիմակայելու հարցերով զբաղվող կառավարական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել