Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շվեդիան եւ Լեհաստանը Ռուսաստանին կոչ են արել

Փետրվար 03,2010 00:00

\"\"Շվեդիայի եւ Լեհաստանի արտգործնախարարներ Կարլ Բիլդն (նկարում՝ աջից) ու Ռադոսլավ Սիկորսկին (ձախից) Ռուսաստանին կոչ են արել դուրս բերել իր միջուկային զենքը Եվրամիության հետ սահմանակից գոտու շրջաններից: ԱԳ նախարարների կարծիքով, միջուկային զենքը չպետք է տեղակայվի մասնավորապես Կալինինգրադի մարզի եւ Կոլա թերակղզու տարածքում: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Շվեդիայի եւ Լեհաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները «The New York Times» թերթում հրապարակված իրենց հոդվածում ասել են, թե՝ հասկանում են, որ Ռուսաստանը եվրոպական տերություն է, «բայց մենք Մոսկվային կոչ ենք անում պարտավորվել իր միջուկային զենքը դուրս բերել ԵՄ անդամ երկրների հետ սահմանակից շրջաններից»: Նրանք նաեւ ՌԴ-ին եւ ԱՄՆ-ին կոչ են արել էապես կրճատել Եվրոպայում տեղակայված իրենց միջուկային մարտավարական զենքի քանակությունը՝ շեշտելով, թե այդպիսի միջոցառումները կարող են տեղի ունենալ բանակցությունների միջոցով, «բայց նաեւ միակողմանի քայլեր անելու համար բավականին մեծ հնարավորություններ կան»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն էլ համանման խնդիրներ ունի հենց Լեհաստանի հետ եւ փոխադարձ մեղադրանքներ կարող է ներկայացնել այդ երկրին: Ինչպես «Առավոտն» արդեն տեղեկացրել է, Լեհաստանը մտադիր է ամերիկյան հակահրթիռային պաշտպանության «Patriot» համակարգերը տեղակայել ՌԴ սահմանին շատ մոտ՝ նույն Կալինինգրադի մարզից ընդամենը 100 կմ հեռավորության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել