Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ հատուկ ծառայության սպաներն Ուկրաինայում ձերբակալվել են

Փետրվար 03,2010 00:00

Ուկրաինայում ձերբակալվել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հինգ սպա: Lenta.ru-ի մատուցմամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն: Նրա ասելով՝ ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները փորձել են ինչ-որ ուկրաինացուց ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալ: Գործակալի հետ հանդիպումը տեղի է ունեցել Օդեսայի մարզում, հունվարի 27-ին: Հենց այնտեղ էլ ռուսները ձերբակալվել են: Նրանցից առգրավվել է թվային ձայնագրիչ, տեսախցիկ-ինքնահոս, ինչպես նաեւ «բանալիների կախազարդում քողարկված թվային տվյալների «բեռնարկղ»: Թե՝ ռուս ուժայինները հատկապես ի՞նչ տեղեկատվություն էին ակնկալել ստանալ ուկրաինացի գործակալից, չի հաղորդվում: Փոխարենը հայտնի է, որ այդ տեղեկությունների համար նրան խոստացվել է 2 հազար դոլարի դրամական պարգեւատրում: Ուկրաինայի անվտանգության ծառայության պետը հրաժարվել է նշել ձերբակալվածների անուններն ու սպայական կոչումները: Նա միայն ասել է, թե ՌԴ ԱԴԾ-ի աշխատակիցները Ուկրաինա են մտել չճանաչված Մերձդնեստրի տարածքով: Նրա տվյալներով, մոտ երկու ամիս առաջ ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Ուկրաինայի այդ քաղաքացուն առեւանգել էին Մերձդնեստրում եւ նրան տեղափոխելով իրենց ռազմական հենակետ՝ ստիպել էին համագործակցել ԱԴԾ-ի հետ: Ձերբակալված սպաներից ավագի նկատմամբ արդեն լրտեսության մեղադրանք է առաջադրվել: Ռուսական կողմը տեղի ունեցածի առնչությամբ առայժմ որեւէ պաշտոնական մեկնաբանություն չի արել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել