Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վասն հաշմանդամների

Փետրվար 03,2010 00:00

«Inter Orto» գերմանական օրթոպետիկ կազմակերպությունը ստեղծվել է 1990 թվականին եւ համագործակցել Հայաստանի հետ, երբ օգնության կարիք ունեին երկրաշարժից տուժած եւ ողջ մնացած հարյուրավոր հաշմանդամներ: Հետո հաշմանդամների քանակն աճեց՝ պայմանավորված պատերազմով: Այսօր էլ «Inter Orto»-ն աշխատում է, մասնավորաբար՝ ՀՀ Տավուշի մարզի հաշմանդամների հետ: Հերթական անգամ կազմակերպության ներկայացուցիչները այցելել էին Տավուշ: Այցերը լինում են երեք տարին մեկ: Գերմանիայում վերապատրաստված եւ բարձր որակավորում ունեցող մասնագետները գալիս են վիրակապ փոխելու եւ գուլպաներ տրամադրում: Այս անգամ էլ հաշվառվել էր 15  հաշմանդամ, ովքեր գոհ էին կազմակերպության օգնությունից:
Այցից հետո «Inter Orto»-ի գլխավոր մենեջեր Գոհար Հարությունյանը հայտարարել է. «Հուսանք, որ հաշմանդամների թիվը գնալով կնվազի մեր հանրապետությունում: Հաշմանդամներին օգնելը բոլորիս պարտքն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել