Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղարաբաղի «խոշորները» քիչ են վճարում

Փետրվար 03,2010 00:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հարկային ծառայությունից «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել են, որ 2009 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետբյուջեի հարկային եկամուտները, տուրքերը ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումները կազմել են ավելի քան 19,280 միլիարդ դրամ, ինչը 1,995 միլիարդով կամ 11,5%-ով գերազանցում է 2008 թվականի ցուցանիշը:
Սակայն 2008 թվականի համեմատությամբ, հինգ խոշոր հարկատուների վճարած հարկերը կրճատվել են գրեթե 1,150 միլիարդով, իսկ ԼՂՀ խոշորագույն հարկատուի` «Բեյզ Մետալս» ընկերության վճարումները պետբյուջե՝ ավելացել է 300 միլիոնով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել