Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի թանկացմանն ընդառա՞ջ

Փետրվար 03,2010 00:00

aysor.am-ը, հենվելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացած տեղեկությունների վրա, տեղեկացնում է, որ «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ընկերությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտեր են ներկայացրել: Ըստ օրենքի, հայտերը կքննարկվեն 90 օրվա ընթացքում:
«Նոր Ակունք» ՓԲԸ-ն 2004 թվականի սեպտեմբերի 1-ից ծառայություններ է մատուցում՝ 150,2 դրամ/խմ, «Շիրակ-ջրմուղկոյուղին»՝ 120,14 դրամ/խմ, իսկ «Լոռի-ջրմուղկոյուղին»՝  121,16 դրամ/խմ սակագներով:
ՀԾԿՀ-ին ներկայացված հայտերում ընկերություններն առաջարկում են սակագներն ավելացնել. «Լոռի-ջրմուղկոյուղին»՝ 64 տոկոսով, «Նոր Ակունքը»՝ 65, իսկ «Շիրակ-ջրմուղկոյուղին»` 78.8 %-ով: Որպես հիմնավորում, ընկերությունները նշում են տեխնիկատնտեսական ցուցանիշները բարելավելու, ջրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքների եւ աշխատավարձերի բարձրացման գործոնները:
Բոլոր երեք ընկերություններն էլ մեկ համակարգի մեջ են, որը ղեկավարում է Ալեքսանդր Ռիքհովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել