Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ԴԵՌ ԱՆՊԱՇՏՊԱՆ Է

Փետրվար 03,2010 00:00

«Առավոտը» բազմիցս է գրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կատարված եւ այդպես էլ չբացահայտված խոշոր եղջերավոր անասունների գողությունների մասին: Վերջին մեկուկես ամսում այստեղ  անասնագողություն չէր եղել: Ոստիկանության զինված խմբերը գիշերը պարեկում էին սահմանամերձ գյուղերում: Սակայն դա առայժմ արդյունք չի տալիս: Փետրվարի լույս 2-ի գիշերը սահմանամերձ Կոթիում առեւանգել են Գագիկ Գյանջալյանի 2 կովը: Կոթիի գյուղապետարանից տեղեկացանք, որ անասնագողության հետքերը դեպի Ադրբեջանի սահմանագիծ են տանում: Կոթեցիներն ասում են, որ անասնապահությամբ զբաղվելու համար  Գագիկ Գյանջալյանը բանկից  վարկ էր վերցրել, հիմա ինչպե՞ս պիտի մարի այն: Երկու ամիս  առաջ Կոթիում գողացել էին ուսուցիչ Հայկազ Բայրամյանի 2 կովը եւ 2 երինջը: Չբացահայտված տասնյակ անասնագողությունները սահմանամերձ գյուղերում սարսափի եւ հուսահատության տրամադրություններ են ստեղծում, նպաստում այս տարածքից բնակիչների արտագաղթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել